Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 229–ով և դարձել 230339: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 մարդ (+74), կատարվել է 1340258 թեստավորում (+ 6251), առողջացել են վարակվածներից 219864–ը (+163): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու դեպքերն ավելացել են 6–ով, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4619 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է մեկով և դարձել 1122։

 

2065