Արմեն Սարգսյանը ելույթ կունենա գլոբալ գագաթնաժողովին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին մասնակցելու է Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին (#GMIS2020), որը կազմակերպվում է Արաբական Միացյալ Էմիրությունների և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ և անցկացվելու է առցանց եղանակով: Այս մասին հայտնում են Հայաստանի նախագահի աշխատակզմից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է գալու գագաթնաժողովի՝ «Հետհամավարակային աշխարհում բարգավաճման վերականգնումը» խորագրով քննարկմանը: Գագաթնաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մի շարք երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
04 Սեպտեմբեր, 2020 18:46
1354
Հոգեվարքի մեջ ձեր «կարապի երգն» էիք միացրե՞լ, կարո՞ղ է մտքներովդ անցնի՝ քրեական մշակույթի թանգարաններ էլ բացեք. Խաչատրյան
28 Հուլիս, 2025 12:30
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
24 Հուլիս, 2025 10:07
Արմեն Գևորգյանը հրավիրվել է դատախազություն
22 Հուլիս, 2025 12:55
Հայկ Սարգսյանը՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ
25 Հուլիս, 2025 14:46
Կոբախիձեն կարևորել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղությունը
21 Հուլիս, 2025 16:47
Արփինե Սարգսյանը կգործուղվի Վրաստան
15 Հուլիս, 2025 21:54
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Լոնդոն. նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին
17 Հուլիս, 2024 15:11
Հայաստանը հավակնում է հյուրընկալել կլիմայի հարցերով ՄԱԿ-ի 29-րդ գագաթնաժողովը
08 Հունիս, 2023 15:59