Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուտով կտրվի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման մեկնարկը։

Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 151 մլն 743 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 106 մլն 220 հազար դրամը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 30 տոկոսը կամ 45 մլն 523 հազար դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է տասնամյակների վաղեմությամբ կառուցված և ֆիզիկապես մաշված ջրատարի փոխարինում մետաղապլաստե խողովակներով, շուրջ 8 կմ երկարությամբ, օրվա կարգավորիչ 2 ջրամբարի և ջրահավաք ավազանների կառուցում։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։

936