ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բաքվի բռնապետը այսօր հերթական անհեթեթ հայտարարությունն է արել՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի նկատմամբ։ Ալիևը կարգադրել է պատրաստել ռեպորտաժներ, գրել հրապարակումներ մարզի՝ «ադրբեջանական» պատկանելիությունը «ապացուցելու» համար։ Բաքուն փաստացի որդեգրել է նույն քաղաքականությունը, ինչ տասնամյակներ առաջ իրագործում էր Արցախի հարցում՝ լարվածության օջախների ստեղծում, տարածաշրջանային պատմության կեղծում՝ պետական մակարդակով հրահանգված, կեղծ թեզեր «խաղաղության» մասին, դրան ավելացել է թուրք֊ադրբեջանական համատեղ և միասնական գործելաոճը։ Պետք է սթափ գիտակցել հակառակորդի նպատակները, որդեգրած ռազմավարությունը և փորձել մշակել համարժեք քայլեր՝ մեր պետության անվտանգության և ինքնիշխանության պահպանման համար։ «Թշնամին նույն թշնամին է, բան չի փոխվել», ինչպես կասեր Սպարապետ Վազգեն Սարգսյանը»։

280