Տեղեկությունը, ըստ որի՝ իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի․ մարզպետարան

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի քաղաքացիներ,
Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:
Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել:
Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով»:
23 Օգոստոս, 2021 15:36
1561
Հայաստանի բնակչության բնական աճը 23․5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
08 Փետրվար, 2024 15:38
Քննության առարկա են դարձվել ԼՂ բնակչության շրջանում սպանությունների, խոշտանգումների, առևանգումների, զինծառայողների գերեվարումների դեպքերը
25 Հոկտեմբեր, 2023 19:13
Երկիր մոլորակի բնակչության թիվը նոյեմբերին կհաղթահարի 8 միլիարդի սահմանը
11 Հուլիս, 2022 18:50
«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ՝ Գեղարքունիքի մարզում. գործարկվելու են էլեկտրաշչակներ
12 Ապրիլ, 2021 13:35