Բայց պիտի համարձակվեմ ենթադրել, որ Երրորդ հանրապետության պատմությունը գուցե այլ սցենարով զարգանար, եթե 1998-ին 2021թ. սցենարով արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորություն լիներ: Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ 1998 թվականին, երբ նախագահը հրաժարական տվեց, դա դարձավ նրա առաջարկած քաղաքական խոսույթի պարտությունը ու հեռացումը ներքաղաքական կյանքից. «Դա տեղի ունեցավ առանց ժողովրդի, առանց իրական հանրային քննարկման, և ԼՂ խնդիրը դուրս դրվեց հանրային քննարկումների դաշտից, թեորեմի ժանրից տեղափոխվեց աքսիոմի ժանր»:

«Ըստ ադրբեջանական խոսույթի՝ չկա ԼՂԻՄ, առավել ևս չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նրանք մշտապես քննարկել են ԼՂ-ն և հարակից շրջանները իրենց հսկողության տակ վերցնելու օրակարգը և պարզաբանել՝ եթե դա չստացվի բանակցությունների ճանապարհով, ապա դա կանեն ռազմական ճանապարհով: Նման որոշակիություն չի եղել հայկական խոսույթում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

1791