Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ օգոստոսի 26-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն-Նոր Գեղի ավտոճանապարհին՝  Նոր Գեղի վարչական տարածքի գերեզմանոցների հարևանությամբ բախվել են Mercedes և  կցորդիչով Ivekօ մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից   2-ը մահացել են։

Բախման հետևանքով Mercedes ը վերածվել է մետաղե ջարոդոնի, իսկ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական  ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող  թիվ 16 փրկարար ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

2074