Պատերազմի հետևանքով լսողության հետ կապված խնդիրներ ունեցող զինծառայողները կարող են դիմել անվճար հետազոտություն անցնելու համար
Բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Արմեն Արմոս Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Շատ կարևոր է, խնդրում եմ հնարավորինս ՏԱՐԱԾԵԼ Պոտենցիալ բոլոր շահառուները պետք է տեղեկանան այս հիանալի հնարավորության մասին: Բոլոր զինծառայողները և կամավորները, որոնք մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին և որի հետևանքով ունեն լսողության հետ կապված խնդիրներ, կարող են դիմել անվճար հետազոտություն անցնելու համար։ Հետազոտության արդյունքում կարիք ունեցողները կստանան ժամանակակից լսողական ապարատներ։ Նախաձեռնությունն իրականացնում են ԱՄՆ-ից հայ բարերարներ՝ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի և «Հավատ» ՀԿ-ի հետ համատեղ։ Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով՝ +37444850011 և +37441850012»:
31 Օգոստոս, 2021 16:07
582
Հայաստանն աշխարհում առաջինն է գրանցել հայազգի Գարո Արմենի ղեկավարած ընկերության երկու հակաքաղցկեղային դեղամիջոցը
12 Հոկտեմբեր, 2026 19:26
Կա ազգային պարկի ստեղծման գաղափար, և «Լիդիան Արմենիան» պարտավորվել է 5 մլն դոլար ուղղել այդ ուղղությամբ. Գնել Սանոսյան
10 Հոկտեմբեր, 2026 13:30
Վարչապետի ելույթը բավականաչափ դրական էր, այն աշխարհի տարբեր գործընկերներին դեպի ՀՀ և տարածաշրջան հրավիրելուն էր միտված․ Պետրոսյան
25 Սեպտեմբեր, 2026 14:05
Սամվել Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր
14 Հոկտեմբեր, 2026 20:52
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26 Հուլիս, 2026 18:30
Զգուշացեք imID-ն, Mobile ID-ն ուրիշների համար գործարկելուց․ Մարտիրոսյան
16 Հուլիս, 2026 22:14