Հայտնի է Windows 11-ի թողարկման ամսաթիվը

Windows 11 օպերատիվ համակարգն օգտատերերի համար հասանելի կլինի հոկտեմբերի 5-ից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Microsoft-ի պաշտոնական կայքը:
«Այդ օրը Windows 11 -ի անվճար արդիականացումը կսկսի տարածվել Windows 10 ընդունող համակարգիչների վրա, իսկ Windows 11-ի համար նախատեսված համակարգիչներ օգտագործողների համար ծրագիրը հասանելի կլինի ձեռք բերման նպատակով: Windows 11-ը Windows-ի նոր փորձն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը շնորհակալություն է հայտնել Windows Insider հանրությանը, որի մասնակիցները մասնակցել են նոր համակարգի թեսթավորմանը: մինչև 2022 թվականի կեսերը նախատեսվում է Windows 11-ի տեղադրում բոլոր գաջեթների վրա:
31 Օգոստոս, 2021 23:42
948
Ինչ անել, եթե քաշվել եք Windows-ի ապդեյթից․ Սամվել Մարտիրոսյան
19 Հուլիս, 2024 18:25
Windows օպերացիոն համակարգի զանգվածային ձախողում է տեղի ունեցել աշխարհում
19 Հուլիս, 2024 16:21
«Բառադի լինելու պլյուսները»․ Սամվել Մարտիրոսյան
19 Հուլիս, 2024 16:18
Հունվարի 11-ին վիրավորված զինծառայողների վիճակի մասին
17 Հունվար, 2022 23:45
Լրացավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը
11 Սեպտեմբեր, 2021 14:49
Կառավարությունը կխրախուսի ընկերություններին մուտք գործել կապիտալի շուկա և թողարկել դրամային արժեթղթեր
06 Հուլիս, 2023 19:15