Թալիբները հայտնել են, որ Փանջշեր նահանգն ամբողջությամբ իրենց ձեռքում է

Թալիբների մամուլի խոսնակ Զաբիուլլահ Մուջահիդը հայտնել է, որ Աֆղանստանի Փանջշեր նահանգն այժմ ամբողջությամբ վերահսկվում է իրենց կողմից:
«Թշնամու վարձկանների վերջին հենակետը՝ Փանջշեր նահանգը, ամբողջությամբ գրավված է։ Երկրում լիարժեք անվտանգություն ապահովելու վերջին ջանքերը արդյունքներ են տվել, և Փանջշեր նահանգը անցել է Իսլամական էմիրության լիակատար վերահսկողության տակ (Թալիբանի քաղաքական համակարգի անունը)»,- գրել է Մուջահիդը իր թվիթերյան էջում։
Նրա խոսքով՝ ապստամբների մի մասը պարտվել է մարտերում, իսկ մյուս մասը դիմել է փախուստի: Թալիբները խոստացել են Փանջշերի բնակչությանը չճնշել։
Դժվարամատչելի լեռնային Փանջշեր նահանգը մնացել էր Աֆղանստանի միակ տարածքը, որը չէր վերահսկվում գրոհայինների կողմից:
06 Սեպտեմբեր, 2021 14:45
417
Թալիբների նոր իշխանությունը ցանկանում է այցելել Մոսկվա
24 Սեպտեմբեր, 2021 18:19
Թալիբները կարևորել են մասնակցությունը BRICS-ի գագաթնաժողովին
23 Սեպտեմբեր, 2024 17:58
Թալիբները հայտնել են, որ ավելի քան 2000 փախստական Իրանից տուն է վերադարձել
30 Մարտ, 2023 19:57
ՄԱԿ-ի ԱԽ-ն թալիբներին կոչ է արել չեղարկել կանանց կրթության սահմանափակումները
28 Դեկտեմբեր, 2022 18:30
Իրանը դատապարտել է Փանջշերի հովտի շրջափակումը
06 Սեպտեմբեր, 2021 17:21
Թալիբանը ծանր կորուստներ է կրել Փանջշերում և կորցրել վերահսկողությունը մի քանի շրջաններում
03 Սեպտեմբեր, 2021 20:33