Աֆղանստանի նոր կառավարությունը ակնկալում է բարձր մակարդակի հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ և այցելել Մոսկվա: Այս մասին հայտարարել է երկրի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլահ Մուջահիդը:
«Մենք սպասում ենք Մոսկվա այցին: Մենք խնդիրներ չունենք և խնդրում ենք Ռուսաստանի կառավարության հետ բարձր մակարդակի հարաբերություններ: Քանի որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար կարևոր հարևան է, և, Աստված տա, երբ գա օրը, մենք ականատես կլինենք Քաբուլի և Մոսկվայի ամուր հարաբերություններին», - ասել է Մոջահիդը:

Անդրադառնալով այս առաջարկին՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը հետեւում է, թե ինչ են նրանք անում, և ինչ վերջնական կառույց կընդունվի Աֆղանստանի իշխանությունների կողմից:
«Աշխարհի երկրների ճնշող մեծամասնության պես, մենք այժմ նախընտրում ենք ուշադիր հետևել, թե ինչ են անում թալիբները Աֆղանստանում, ինչպիսի՞ն է լինելու այս երկրում իշխանության վերջնական կառուցվածքը, ինչպես են ապահովվելու նախկին խոստումները: Մենք հետևում ենք այս ամենին շատ մոտիկ»,- հայտնել է Պեսկովը լրագրողներին:

1076