Բանակցություններում Թուրքիան կներգրավվի միայն այն դեպքում, եթե լինեն թե Երևանի, թե Բաքվի համաձայնությունները

Արդյոք Անկարան պետք է մասնակցի Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլին։ Պատասխանելով հարցին՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Թուրքիային ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակից դարձնելու հարցը պետք է լուծվի միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ ու նրանց ցանկության դեպքում։
«Այստեղ կարևոր են միայն 2 կողմերի տեսակետները, նկատի ունեմ հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին։ Միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել, որ այս կամ այն պետությունը մասնակցի կարգավորման գործընթացին»,- նշել է Պեսկովը։
27 Հոկտեմբեր, 2020 18:13
3449