ԱԱ-2022-ի Հարավամերիկյան գոտու ընտրական փուլի հերթական խաղում Արգենտինայի հավաքականը Մեսսիի հեթ-տրիկի շնորհիվ 3։0 հաշվով հաղթել է Բոլիվիայի ընտրանուն։

Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին դարձավ ռեկորդակիր Հարավային Ամերիկայի երկրներից մեկը ներկայացնող ազգային հավաքականում խփած գոլերի քանակով:
Հաղթողների կազմում երեք գոլերն էլ խփեց Մեսսին:
Այժմ 34-ամյա արգենտինացին հավաքականում անցկացրած 153 հանդիպումներում 79 գոլ է գրանցել, ինչը ռեկորդ է: Մեսսին գերազանցեց Պելեի արդյունքը, ով Բրազիլիայի հավաքականի կազմում ունի 77 գոլ:
 
Հիշեցնենք, որ ազգային թիմում բոլոր ժամանակների ռմբարկուների ցանկը 111 գոլով գլխավորում է Կրիշտիանու Ռոնալդուն։ Մեսսին ներկայում Գոդֆրեյ Չիտալուի (Զամբիա) հետ կիսում է 5-6-րդ հորիզոնականները։ 109 գոլով 2-րդը Ալի Դաեին է (Իրան), 89 գոլ Մալազիայի հավաքականում խփել է Մոխտար Դահարին, իսկ լեգենդար հունգարացի Ֆերենց Պուշկաշի արդյունքը (84 գոլ) 4-րդն է։ 
 

 

 

230