Զարուհի Հայրապետյանը բաց նամակով դիմել է Արցախի նախագահին՝ իր հոր ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքները ճանաչելուն աջակցելու խնդրանքով:

Առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, նշված է
Արցախի դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

«Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Լ.Հայրապետյանի ժառանգի  ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե: Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում էր կայացվել հիշյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասինղ,-աշել են դատախազությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, որի շրջանակում ձեռնարկվելու են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները Լ.Հայրապետյանի ժառանգների սեփականության իրավունքը պաշտպանելու, իրավունքի խախտումները վեր հանելու և հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը` Զարուհի Հայրապետյանը, բաց նամակով դիմել է  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ իր հոր՝ Լևոն Հայրապետյանի ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքները ճանաչելուն աջակցելու և մի խումբ անձանց կողմից ապօրինի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով:
 

1027