Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 6-ամյա մի աղջիկ, որն ընկել է 7-րդ հարկից:

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:

Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա:

2545