Սեպտեմբերի 20-22-ին Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ: Հանրային միջոցառման ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի նաև հետազոտության կարևորության մասին:

Հետազոտությունը կատարելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնագետները` հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» և «Կամազ» ավտոմեքենաներում: Հետազոտությունն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Միջոցառման ժամանակացույցը`

Սեպտեմբերի 20, ք.Գավառ` ժամը 11:00-18:00, Գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ:

Սեպտեմբերի 21, ք.Երևան` ժամը 13:00-20:00, Ազատության հրապարակին հարող տարածք:

Սեպտեմբերի 22, ք.Արթիկ` ժամը 11:00-18:00, Ազատության հրապարակ և Գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք:

Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպում է ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

Սեպտեմբերի 20-22-ին Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ: Հանրային միջոցառման ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի նաև հետազոտության կարևորության մասին:

Հետազոտությունը կատարելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնագետները` հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» և «Կամազ» ավտոմեքենաներում: Հետազոտությունն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Միջոցառման ժամանակացույցը`

✅ Սեպտեմբերի 20, ք.Գավառ` ժամը 11:00-18:00, Գյուղատնտեսական շուկայի հարևանությամբ:

✅ Սեպտեմբերի 21, ք.Երևան` ժամը 13:00-20:00, Ազատության հրապարակին հարող տարածք:

✅ Սեպտեմբերի 22, ք.Արթիկ` ժամը 11:00-18:00, Ազատության հրապարակ և Գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք:

1168