Այսօր քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի «10-րդ դասարանցիների մուտքը դպրոց» հանդիսավոր միջոցառմանը, որն ավանդաբար նվիրվում է անկախության տոնին:

Միջոցառման ընթացքում քաղաքապետը պարգևատրեց դպրոցի սան Ալլա Ավետիսյանին, ով հուլիս ամսին կենսաբանության միջազգային օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի:

Քաղաքապետն իր շնորհավորանքի խոսքն ուղղեց բոլորին՝ հատկապես դպրոցի ուսուցչական կոլեկտիվին Ալլայի հաջողության կապակցությամբ, արժևորեց այս կարևոր ձեռքբերումը՝ ընդգծելով, որ նման նվաճումները յուրատեսակ խթան են դպրոցի մյուս աշակերտների համար:

Քաղաքապետը շնորհավորեց բոլորիս Հայաստանի անկախության 30 ամյակի առիթով՝ իր խոնարումը հայտնելով մեր երկրի անկախության համար հերոսացած բոլոր հայորդիներին՝ հույս հայտնելով, որ այսուհետ հերոսանալու հնարավորությունները միայն կրթության, սպորտի, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում կլինեն։

 

1574