Քաբուլում ականապատ ավտոմեքենա է պայթել
Քաբուլում ականապատ ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով առնվազն երկու մարդ է վիրավորվել։ Այս մասին, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է աֆղանական TOLO News հեռուստաալիքը ։
Աղբյուրի տեղեկություններով ՝ գործի է դրվել մեքենային ամրացված պայթուցիկ սարքը։
Տուժածների վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում:
18 Սեպտեմբեր, 2021 17:02
807