
Ռուսաստանաբնակ բերդցիների և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ, սեպտեմբերի 18-ին Բերդի Գնել Մեջլումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է շախմատի մրցաշար:
Մրցաշարին մասնակցել է Բերդ համայնքի բնակավայրերի 18 հանրակրթական դպրոցների 105 աշակերտ:
Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը ողջունել է մրցաշարի մասնակցիներին և նրանց հաջողություն մաղթել. «Նմանաբնույթ մասշտաբային միջոցառում գոնե վերջին տասը տարիների ընթացքում ես չեմ հիշում: Համայնքային իշխանությունների անունից երախտագիտություն եմ հայտնում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին և այս հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառման բոլոր կազմակերպիչներին, մրցավարներին: Սիրելի՛ աշակերտներ, հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Թո՛ղ հաղթեն մտքի թռիչքն ու կամքի ուժը»:
«Մրցաշարի կազմակերպիչների երազանքն է, որ մեր համայնքում շախմատը մեծ զարգացում ունենա: Վստահ ենք, որ այս առաջնությունը կծառայի իր նպատակին»,-նշել է Բերդ համայնքի շախմատի մարզիչ, առաջնության համակարգող Արսեն Զաքարյանը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն են
10 տարեկանների տարիքային խումբ
1-ին հորիզոնական
Դանիել Գրիգորյան
2-րդ հորիզոնական
Դավիթ Խաչատրյան
3-րդ հորիզոնական
Ալեն Հովակիմյան
12 տարեկանների տարիքային խումբ
1-ին հորիզոնական
Էլեն Հայրապետյան
2-րդ հորիզոնական
Միլենա Հայրապետյան
3-րդ հորիզոնական
Տոլիկ Զաքարյան
14 տարեկաննների(և բարձր) տարիքային խումբ
1-ին հորիզոնական
Գալուստ Գալստյան
2-րդ հորիզոնական
Հայկ Հակոբյան
3-րդ հորիզոնական
Արեն Մելիքյան
Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները պարգևատրվել են մեդալներով և դրամական պարգևով: