Շուռնուխցի երիտասարդի գլխին ադրբեջանցիները չեն խփել, ինչ է իրականում տեղի ունեցել

Համացանցում լուրեր են տարածվել, թե իբր երեկ շուռնուխցի մի երիտասարդի մեքենան ադրբեջանցիները կանգնեցրել են և հայհոյել, ինչից հետո ադրբեջանցիներից մեկը ձեռքի ռադիոկապի սարքով (ռացիայով) խփել է շուռնուխցի երիտասարդի գլխին:
MediaNews-ին հաջողվել է պարզել դեպքի մանրամասները: Միջադեպն իրականում երեք օր առաջ է տեղի ունեցել: Շուռնուխցի երիտասարդի մեքենան անցնելու ժամանակ մեքենայից նկարել են ադրբեջանցիներին, վերջիններս նկատել են դա, կանգնեցրել են մեքենան և ասել որ էլ չնկարեն, իսկ երբ մեքենան շարժվել է տեղից, ոտքով մի քանի անգամ խփել են անիվներին:
Տարածված լուրերը, թե ադրբեջանցիները ռադիոկապի սարքով (ռացիայով) խփել են շուռնուխցի երիտասարդի գլխին, իրականությանը չի համապատասխանում։
20 Սեպտեմբեր, 2021 01:18
2255
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ
14 Հունիս, 2024 18:28
Շուռնուխում նոր թաղամասի կառուցման համար Գորիս համայնքը իր 9 հողամասերը նվիրեց պետությանը
21 Մարտ, 2024 15:48
Շուռնուխում և Որոտանում իրենց տները կորցրած բնակիչները ևս 5 ամիս կստանան 68-հազարական դրամները
23 Նոյեմբեր, 2023 16:01