Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Կրեմլի ղեկավարը նշել է, որ երկու երկրի միջև տարբեր ոլորտներում սերտ գործակցություն է հաստատվել, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակում։

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա: Դաշնակցային ոգով այդ հարաբերությունների հետագա զարգացումը, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին»,- նշել է Պուտինը:

732