«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ Արցախի 10 համայնքային դպրոցներում մեկնարկել է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը։

 

Արցախցի 1307 աշակերտների օրը հագեցած է վերապատրաստված ուսուցիչների կողմից կազմակերպվող արտադասարանական պարապմունքներով, իսկ հմուտ խոհարարները երեխաներին ապահովում են թարմ ու օգտակար սնունդով։ Եվ այս ամենը՝ արդիականացված ու հարմարավետ դասասենյակներում և լիովին նորացված ճաշարանային պայմաններում։

 

Ծնողներն արդեն հնարավորություն ունեն լիարժեք զբաղվել իրենց աշխատանքով, գումար վաստակել, ինչը կնպաստի Արցախի տնտեսության ակտիվացմանը, հատկապես որ նախատեսվում է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը 2 տարվա ընթացքում ներդնել Արցախի բոլոր կրթարաններում։

 

Ծրագրի արժեքը 168,952,250 ՀՀ դրամ է և ֆինանսավորվում է հիմնադրամի Արգենտինայի, Ավստրալիայի, Գերմանիայի տեղական մարմինների և Ուրուգվայի ու Չիլիի հայ համայնքների կողմից:

 

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ առաջիկա ամիսներին ծրագիրը կներդրվի նաև Արցախի Հարավ գյուղի դպրոցում, որտեղ սովորում է 41 աշակերտ։

137