Ես միշտ կանգնելու եմ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների կողքին․ կոնգրեսական Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այժմ, առավել քան երբեւէ, մենք պետք է վերահաստատենք մեր հանձնառությունը՝ անելու առավելագույնը տարածաշրջանում խաղաղության համար: Մենք պետք է շարունակենք Ադրբեջանից պահանջել բոլոր ռազմագերիների եւ գերեվարված խաղաղ բնակիչների անհապաղ եւ անվերապահ վերադարձը։
Մենք պետք է շարունակենք կոչ անել Բայդենի վարչակազմին հրաժարվել Ալիեւի ռեժիմին օգնություն ցուցաբերելուց եւ ակտիվացնել խաղաղ գործընթացը։ Եվ մենք պետք է հետագայում էլ ամրապնդենք եւ աջակցենք Հայաստանում ժողովրդավարությանը եւ ազատ, անկախ Արցախին։
Ես միշտ կանգնելու եմ Հայաստանի և Արցախի ժողովուրդների կողքին»։
28 Սեպտեմբեր, 2021 18:31
739
Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. ռուսական մամուլի լուրը սուտ է. խոսնակ
23 Հունիս, 2025 13:53
Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար․ տեսանյութ
17 Հունիս, 2025 22:25
Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար
17 Հունիս, 2025 16:15