Վթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին․ կա տուժած

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:04-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ։
ԱԻՆ լրատվական վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ-2101» (վարորդ` Գ․ Ն․, ծնված 1937 թ․) և «Mercedes» (վարորդ` Հ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և վարորդ Գ․ Ն․-ին ցուցաբերել առաջին օգնություն․ վերջինս տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
28 Սեպտեմբեր, 2021 23:08
1054
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ վարորդը հիվանդանոցում մահացել է
23 Մարտ, 2025 16:57
Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է 6 կայանված ավտոմեքենաներին
26 Հունվար, 2025 11:12
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 7 վիրավորներից 3-ը երեխաներ են. բոլորը հիվանդանոց են տեղափոխվել
06 Օգոստոս, 2024 23:58