Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մինչև հոկտեմբերի 2-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում։
Բռնցքամարտիկները նախապատրաստվում են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Մարզիչի խոսքով, թիմը գտնվում է լավ վիճակում, սակայն այն ավելի պարզ կլինի Երևանյան հավաքների ժամանակ, որը կկայանա Օլիմպավանում՝ հոկտեմբերի 6-ից։
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում։
Հայաստանի ընտրանու կազմը դեռ հստակ որոշված չէ։ Այն կհայտարարվի հոկտեմբերի 10-ից հետո։ Որոշ քաշային կարգեր Հայաստանի հավաքականը չի ներկայացնելու այս տարվա առաջնությանը։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նույնպես հավաքականի հետ նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը։
Բաչկովի խոսքով այս աշխարհի առաջնությունը կտարբերվի մնացածից։