Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. Շահան Գանտահարյան
Սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացիներ չեն տուժել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Հրդեհի հետևանքով ոչ ոք չի վնասվել և բոլորը տարհանվել են: Այս պահին հրշեջ-փրկարարներ են դեպքի վայրում աշխատում, որպեսզի մարեն հրդեհը: Այնտեղ աշխատողներ են եղել, որոնք տարհանվել են, ոչ ոք չի տուժել: Մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցած պայթյունի նման միջադեպ չէ, բարեբախտաբար, սակայն մարդկանց մոտ խուճապ կա»,- նշել է Գանտահարյանը:
10 Սեպտեմբեր, 2020 20:31
884
Երազում եմ մեքենա նստել և Բեյրութ գնալ, բարեկամանալ Լիբանանի լավ մարդկանց հետ․ Իսրայելի նախագահ
22 Ապրիլ, 2026 17:03
Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով սպանվել է չորս իսլամիստ
11 Մարտ, 2026 12:58
Բեյրութահայությունը ցնցված է. դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
16 Հունվար, 2025 10:07