Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ +109 կգ քաշայինների պայքարում:

Մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիրը երկամարտի 447 կգ արդյունքով նվաճեց մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի կոչումը (206+241): 22-ամյա ծանրորդը սահմանեց մինչեւ 23 տարեկանների երեք ռեկորդ՝ պոկում, հրում վարժություններում եւ երկամարտում:

Պոկում վարժությունում Լալայանը պայքարը սկսեց 200 կգ-ով, բայց ձախողեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար թիմի մարզիչ Վիգեն Խաչատրյանը պատվիրեց 202 կգ, որը հաջողությամբ կատարեց Հայաստանի ներկայացուցիչը: Լալայանը վստահ կատարեց նաեւ երրորդ մոտեցումը՝ գլխավերեւում պահելով 206 կգ-ոց ծանրաձողը:

Այս վարժությունում 22-ամյա ծանրորդը նվաճեց փոքր ոսկե մեդալը եւ սահմանեց նոր ռեկորդ մինչեւ 23 տարեկաններում:

Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ Լալայանը բարձրացրեց 241 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցմամբ փորձեց հրել 250 կգ, բայց ձախողեց: Այս վարժությունում Լալայանը բավարարվեց 241 կգ-ով՝ այս վարժությունում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալը եւ սահմանելով նոր ռեկորդ: Վարազդատ Լալայանը ռեկորդ սահմանեց նաեւ երկամարտի 447 կգ արդյունքով:

+109 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալը նվաճեց Բելառուսի ներկայացուցիչ Էդուարդ Զյազյուլինը (431կգ), բրոնզե մեդալակիր՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Օլեգ Խանժենկոն (378 կգ):

  

Հայաստանի թիմը 9 ոսկե, 2 արծաթե եւ 2 ոսկե մեդալներով ավարտեց ելույթները ծանրամարտի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը:

Հայաստանի համար ոսկե մեդալներ նվաճեցին 20 տարեկանների պայքարում Գառնիկ Չոլակյանը (55 կգ, երկամարտի 230 կգ արդյունք), Գոռ Սահակյանը (67 կգ, երկամարտ՝ 301 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ, երկամարտ՝ 330 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ, երկամարտ՝ 2016), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ, երկամարտ՝ 202 կգ), մինչեւ 23 տարեկանների պայքարում հրում վարժությունում մեկ մոտեցումով ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, երկամարտ՝ 345 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ, երկամարտ՝ 360 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, երկամարտ՝ 383 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ, երկամարտ՝ Արծաթե մեդալակիր են դարձել Մ-23 տղամարդկանց 96 կգ քաշային կարգում Արա Ավագյանը (երկամարտ՝ 363 կգ), Մ-20 տղամարդկանց 81 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը (երկամարտ 328 կգ), բրոնզե մեդալակիրներ են դարձել Պետրոս Պետրոսյանը (102 կգ, երկամարտ 349 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ, երկամարտ՝ 202 կգ):

 

Աղբյուր՝ sport.news.am

1763