ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի(ՔՏՀԱ) հոկտեմբերի 4-ի տրանսպորտի դիտարկման հասցեն կրկին մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանն է եղել։
Այս մասին իրազեկում է Տեսչական մարմինը:
Համատեղ աշխատել են ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները և ՀՀ պարեկային ծառայողները: Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային 42 միջոց։
Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 7 դեպք։ Այդ խախտումների հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ։
Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով ՏՄ կողմից վերահսկողության հետ միաժամանակ շարունակվել են նաև կանխարգելիչ, բացատրական և իրազեկման աշխատանքները։ Հանրային տրանսպորտը կվերահսկվի նաև վաղը։