Չեչնիայի ընտրված ղեկավար Ռամզան Կադիրովն իր 45-ամյակի օրը պաշտոնապես ստանձնել է պաշտոնը՝ երդվելով չեչեներենով եւ ռուսերենով, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Երդվում եմ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի լիազորություններն իրականացնելիս հարգել եւ պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պահպանել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը, պահպանել եւ պաշտպանել Չեչնիայի Հանրապետության Սահմանադրությունը, հավատարմորեն ծառայել բազմազգ ժողովրդին»,- ասել է Կադիրովը երդման ժամանակ:

Դրանից հետո խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը Կադիրովին հանձնել Է Չեչնիայի ղեկավարի գերբը։

663