Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԵՄ նոր դեսպան Պետր Միխալկոյին։ Նրանք խոսել են հայ-ադրբեջանական հարբերություններից։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ և հնարավոր է համարել Եվրամիության այս գործընթացին ակտիվորեն մասնակցությունը:

«Այժմ գլխավոր հարցը հետպատերազմյան շրջանն է, անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Մենք ցանկանում ենք շրջել այս էջը, սա մեր քաղաքականությունն է: Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի՝ մեր հարևանի հետ: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման, հաղորդակցության բացման շուրջ: Այս գործընթացը մասամբ սկսվել է», – Պետր Միխալկոյի հետ հանդպմանը նշել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը։

2551