Հայտնի է դարձել, որ Նիկիտա Միխալկովը շտապ հոսպիտալացվել է։ Խնդիրը 77-ամյա ռեժիսորի սիրտն է. նրա առողջության մասին հոգ են տանում լավագույն բժիշկները։ 
Առայժմ քիչ բան է հայտնի, թե ինչ է կատարվում Նիկիտա Սերգեևիչի հետ։ Նրան տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը՝ սրտի բարդ առիթմիաների վիրաբուժական բաժանմունք։ Նա ունի շնչառության խիստ պակաս և սրտի աշխատանքի ընդհատումներ։ Հնարավոր է, որ Միխալկովը վիրահատվի։

Մտահոգության պատճառ իսկապես կա. տարեսկզբին Նիկիտա Սերգեևիչն արդեն հիվանդանոցում էր՝ կորոնավիրուսային վարակով։ Նրա վիճակը բավականին ծանր էր, բժիշկները հիվանդին միացրել էին օդափոխիչին։ Բարեբախտաբար, Միխալկովը դուրս է եկել այս իրավիճակից։ Այնուամենայնիվ, ինչպես գիտեք, COVID-ը հաճախ բարդությունների պատճառ է դառնում, այդ թվում՝ սրտանոթային համակարգի հետ կապված:

1520