Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Ողջույնների փոխանակումից հետո Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը օրհնության խոսք է հղել ՀՀ ԱԺ նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է ՌԴ պաշտոնական այցից՝ ներկայացնելով որոշ մանրամասներ: Զրույց է ծավալվել Հայրենիք-Սփյուռք կապի եւ դրա շրջանակում հայ եկեղեցու դերի ու կարեւորության շուրջ: Քննարկվել են նաեւ թեմին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահն առանձնազրույց է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ: 

1688