Վրաստանի Բաթումի քաղաքում մայիսի 26-ին փլուզվել է 5-հարկանի բնակելի շենքի մի մասը, հայտնում են վրացական լրատվականները։ 

Տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից, տան մնացած մասի բնակիչները տարհանվել են։ Փլուզված մուտքում ապրում էր 12 ընտանիք։

Տեղում աշխատող փրկարարները փրկել են 6-7 տարեկան երեխային, նրան դուրս են բերել ավտոմեքենայից, որը մնացել էր փլատակների տակ:

Այս պահին կատարվածի երկու վարկած կա ՝ գազի պայթյուն կամ վնասակար կրող պատի վերանորոգում: 

Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան ՝ փլատակների տակ գտնվող երկու անձինք կարողացել են զանգահարել փրկարարներին: Թե ինչ վիճակում են նրանք, դեռ հայտնի չէ: Տեղում աշխատում են փրկարարներ: Փլատակների տակ մնացել է 10 մեքենա։ 

Հայտնվել են նաեւ Բաթումիում բնակելի շենքի փլուզման առաջին կադրերը։

2252