Իրանում մեկ օրում Covid-19-ից մահացել է 185 մարդ
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 185 մարդ, այսպիսով մահերի թիվը հասել է 122 հազար 197-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 24 ժամում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսից 9897 նոր դեպք, որից 1424-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 5 մլն 683 հազար 980 դեպքից 5 մլն 186 հազար 96-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
5451 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի առաջին չափաբաժինն արդեն ստացել է 49 մլն 953 հազար 106 քաղաքացի, իսկ երկու չափաբաժիններն էլ՝ 18 մլն 230 հազար 64 անձ:
09 Հոկտեմբեր, 2021 00:00
452
34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
05 Հուլիս, 2026 20:55
Փրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված
05 Հուլիս, 2026 20:49
Տարիներ շարունակ լքված այս տարածքը վերածվել է ժամանակակից բացօթյա մշակութային հարթակի՝ «Արև Արենայի»․ Ավինյան
05 Հուլիս, 2026 20:25