Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Մարտակերտում Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել: 

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձը Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:

Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն:

1171