Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Հարգելի՛ հայրենակիցներ,

Աշխարհով մեկ տարածված COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է՝ ուղղված մեր քաղաքացիական գիտակցությանն ու հանրային կյանքի հանդեպ պատասխանատվության զգացումին: Եվ այդ մարտահրավերին դիմակայելու միայն մեկ ճանապարհ կա՝ քաղաքացիական գիտակցության բա՛րձր աստիճանի դրսևորում ու յուրաքանչյուր մակարդակում հանրային պատշա՛ճ վերահսկողության սահմանում:

Ես համոզված եմ, որ միմիայն կողքինի առողջության ու կյանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ու հարգանքի դրսևորման միջոցով մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ այս պայքարից:

Առանձնահատուկ հորդորում եմ՝ միանալ համավարակի դեմ միասնական պայքարին, խստորեն պահպանե՛լ սահմանված հակահամաճարակային նորմերը և պատվաստվել՝ կանխելով վարակի տարածումը:

Պատվաստվե՛ք, եղե՛ք առողջ, մի՛ վտանգեք ձեր և ձեր հարազատների կյանքը։

 

487