Ռուսական սոցցանցային տիրույթում հայտնի հայ բլոգերներ Օսկ (Ոսկան) Մարգարյանը և Կարինա Կասպարյանցը ժամանել են Հայաստան:

«Այսօր գնալու ենք Գառնի, նաեւ կայցելենք ուրիշ վայրեր»,- գրել է Կարինան իր ինստագրամյան միկրոբլոգում:

                                      

                                            

Դեռ հայտնի չէ, թե Կարինան եւ իր ամուսին Օսկ Մարգարյանը  ինչու են եկել Հայաստան` աշխատանքի բերումով, թե հանգիստը վայելելու:

Հիշեցնենք, որ ճանաչված բլոգեր Օսկ Մարգարյանը և Կարինա Կասպարյանցը վերջերս ամուսնացել են։

                                                   

Կարինան ճանապարհորդող բլոգեր է, և նրա էջում կարող եք տեսնել տեսարժան վայրեր աշխարհի տարբեր երկրներից։ Նա ճանաչում ձեռք բերեց YouTube-յան իր ալիքի  շնորհիվ: Աղջիկը սոցցանցային էջերում պատմում է նաև իր առօրյայի և գեղեցկության գաղտնիքների մասին, հիացնում իր երկրպագուներին զավեշտալի ​​պարային տեսահոլովակներով:

Ավելի վաղ Օսկը և Կարինան մասնակցեցին «Երկրորդ կես» շոուին, որը նվիրված է սոցցանցերում հայտնի աստղային զույգերին: Երիտասարդները պատմեցին միասին ապրելու իրենց կաննոների մասին, ինչպես նաև, թե ինչ չի կարող անել Կարինան առանց Օսկի։

 

 

2069