Այսօր Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին Գևորգյանի պաշտպանը տեղեկացրեց, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում նշանակված է ԵԽԽՎ հանձնաժողովի լիագումար նիստ, որին պետք է մասնակցի Արմեն Գևորգյանը, և խնդրեց, որ դատարանը վերացնի Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի սահմանափակումներն ընդհանրապես կամ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։

Մեղադրող դատախազն էլ նշեց, որ սահմանային տեղաշարժի սահմանափակումները վերացնելու որևէ հիմք չկա. «Միջնորդությունն անհիմն է ու պետք է մերժել այն, քանի որ նիստին հնարավոր է նաև մասնակցել հեռավար»։

Դատավոր Դանիբեկյանն էլ հայտարարեց` արգելքն ընդհանրապես վերացնելու միջնորդությանը դատարանը չի անդրադառնա՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ քննարկվել է այդ հարցը։

719