Սահմանամերձ բնակավայրերի սոցիալական աջակցություն նախատեսող օրենքի նախագծով  Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վնասված տները, եթե չեն հանգեցրել օթևանի կորստի, կվերականգնեն:  Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Մենք օրենքի ուժով փորձում ենք երաշխավորել, որ  սահմանամերձ բնակավայրերի վնասվելու դեպքում, պետությունն ամբողջությամբ կվերականգնի վնասները: Բնականաբար խոսքը բնակիչ ունեցող օթևանների մասին է»,- ընդգծեց Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ օթևանի կորստի դեպքում պետությունը մեկ ամսվա ընթացքում պարտավոր էր այլ համարժեք բնակարանով ապահովել բնակիչներին:

Վերը նշված օրենքով ամրագրվում է, որ եթե հակառակորդի կրակոցների հետևանքով  կվնասվեն գյուղացիների կենդանիները, ապա պետությունը այս դեպքում կտրամադրի փոխհատուցում:

Հիշեցնենք, որ օրենքի նախագծով պետությունը մինչև 2024 թվականը պարտավորվում է փոխհատուցել սահմանամերձ 36 բնակավայրերի էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի ծախսը, ինչպես նաև սահմանապահ համայնքների դպրոցներում սովորող աշակերտների դասագրքերը տրամադրել 50 տոկոս զեղչով, իսկ առանձին դեպքերում նաև անվճար:

Հայկ Մագոյան

 

1544