ԼՂ–ի շուրջ 52 000 փախստականներ արդեն վերադարձել են իրենց տները, այս մասին ԱՊՀ  երկրների ղեկավարների այսօրվա խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսական խաղաղապահ ուժերը հանդես են գալիս որպես հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր։ Իրենց միջոցով նաև հումանիտար օգնություն է հասցվում, ականազերծման աշխատանքներ են իրականացվում, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ականազերծվում են երկու կողմերի տարածքները` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի։ Վերականգնվում են կենսաապահովման համակարգերը, բնակչությանը ցուցաբերվում է բժշկական օգնություն»,– ասաց  Պուտինը։

 ՌԴ նախագահ Պուտինը, խոսելով տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի մասին` հիշեցրեց ռուսական հայտնի ասացվածքն այն մասին, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է։

ՌԴ նախագահը հավելեց, որ Անկախ պետությունների համագործակցության երկրների կարեւորագույն դերը հենց խաղաղ համագործակցության համար պայմաններ ստեղծելն է` ի շահ անդամ երկրների զարգացման ու քաղաքացիների բարեկեցության։

1769