Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ․

Չորրորդ իշխանության հարգելի ներկայացուցիչների, սիրելի՛ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Ազատ մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարական, իրավական պետության հիմնասյուներից են, բարձրագույն արժեք, և ես վստահ եմ, որ դուք այսօր Հայաստանում լիարժեք իրացնում եք ձեր այդ ազատությունը։

Այսօր տպագիր և էլեկտրոնային մամուլը մեծ դերակատարություն ունի ոչ միայն քաղաքացիների իրազեկման, այլև հանրային կարծիքի ձևավորման գործում։ Հենց ձեր միջոցով են խնդիրները վեր հանվում և լուծումներ ստանում։

Մաղթում եմ, որ մնաք ձեր սկզբունքներին հավատարիմ, լինեք համարձակ և բարեխղճորեն կատարեք ձեր մասնագիտական առաքելությունը։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Հայ մամուլի օրվա առթիվ և մաղթում ազատ և անվտանգ գործունեություն։

333