ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հրամանագրիս համաձայն՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:

Այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։ Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հրետանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք…»:

404