ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին, որին ներկա են եղել ազգային խորհրդարանների պատգամավորներ և ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի բյուջետային և ֆինանսական շուկաների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ելենա Պերմինովան:

Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված են եղել ԱՊՀ ՄԽՎ գործունեության ընթացիկ ֆինանսավորման, վեհաժողովի բյուջեի ձևավորման և կատարման հետ կապված հարցեր:

Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ անդամ պետություններում հաջորդ պլանավորման ժամանակաշրջանի պետական բյուջեի մասին օրենքների ընդունման և 2022 թվականի վեհաժողովի աշխատանքային ծրագրի ֆինանսական աջակցության հարցերը: Անդրադարձ է կատարվել վեհաժողովի ֆինանսական գործունեության վերաբերյալ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի որոշումների նախագծերին:

199