
Քիչ առաջ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից: Այս պահին նշված անձինք նույնպես հետազոտվում են:
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Այս պահին հիվանդանոցում են գտնվում արդեն ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխվածներից մեկը սպա է:
Այս պահի դրությամբ 3-ն էլ տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ:
Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով: Այդ պահին վիրավորին հետազորտում էին և հնարավոր է՝ նրան տեղափոխեին Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա անզգուշաբար վիրավորում էր ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով:
Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է: