Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից զոհվածների թիվը հասավ 6-ի
Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած եւս մեկ կին է այսօր հիվանդանոցում մահացել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։
Նա նշեց, որ մահացածը 35 տարեկան էր, ուներ բազմաթիվ կոտրվածքներ կոնքի հատվածում, ողնաշարի հատվածում, բոլոր կողերի կոտրվածքներ, թոքերի սալջարդ, գանգուղեղի տրավմա:
Նշենք, որ այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում այդ վթարից տուժած 8 քաղաքացի է բուժում ստանում, որոնցից 1-ը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը ծանր է, բայց կայուն, մնացածի վիճակը միջին ծանրության է:
23 Հոկտեմբեր, 2021 22:27
1470
Երեւան-Գյումրի ճանապարհին Lexus-ը մի քանի պտույտ շրջվել է․ վարորդը տեղում մահացել է
27 Մայիս, 2023 14:35
Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը․
26 Օգոստոս, 2026 15:16
Վթար Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին․ կա 5 վիրшվոր
12 Օգոստոս, 2026 22:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12 Օգոստոս, 2026 09:57