Տեխաս նահանգի Քերվիլ քաղաքում ուղիղ գծով անցկացվող մրցավազքի ժամանակ տեղի ունեցած վթարը խլել է երկու երեխայի կյանք, ևս ութը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Քերվիլ քաղաքի ոստիկանությանը:

Միջոցառման ընթացքում, որն անցկացվել է քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա, մրցակիցներից մեկի մեքենան կորցրել է կառավարումը և բախվել մոտակայքում կայանված հանդիսատեսի մեքենաներին: «Վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել. վեցամյա տղան տեղում մահացել է, ութամյա տղան տեղափոխվել է Քերվիլ քաղաքի Պետերսոնի շրջանային բժշկական կենտրոն, որտեղ էլ հայտնել են նրա մահվան մասին»,- ասվում է ոստիկանության ֆեյսբուքյան գրառման մեջ։ .

Ութ վիրավորներից երկու տղամարդ և երկու կին ծանր վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ: Եվս չորսը, այդ թվում՝ երկու երեխա, ստացել են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ։

Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները։

319