ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հայ հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատները Հայաստանում երկկողմ գումարտակային-տակտիկական զորավարժության ժամանակ դեսանտ են իջել պայմանական հակառակորդի թիկունքում:

Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Հետախույզներն ու հառուկ նշանակության ջոկատները գրոհի միջոցով դեսանտ են իջել Ми-8МТВ ուղղաթիռներից՝ «Ալագյազ» հրաձգարան:

Ամբողջ հանդերձանքով դեպի հեռախուզական տարածք բազմաթիվ կիլոմետրեր ձգվող երթից հետո զինծառայողները բացահայտել են պայմանական հակառակորդի գլխավոր ուժերի դասավորությունը, փոխանցել են օբյեկտների ու ռազմական տեխնիկայի կոորդինատները, խափանել են կապի միջոցները, գրոհ իրականացրել հրամանատարական կետի վրա, առգրավել կարևոր փաստաթղթեր և գերիներ վերցրել:

Երկկողմ գումարտակային-տակտիկական զորավարժություններին մասնակցում են ավելի քան 1,5 հազար զինծառայողներ, ներգրավվել է շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ Ми-8МТВ, Ми-24П ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ»,- տեղեկացնում են Հարավային ռազմական օկրուգից:

2076