Երևան-Սևան-Իջևան ճանապարհի վթարավտանգ հատվածներում իրականացվում են ճանապարհային անվտանգության բարելավման աշխատանքներ
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի 2 վթարավտանգ հատվածներում (կմ83+200-կմ84+633 և կմ86+000- կմ86+500)՝ Դիլիջանի ոլորաններում, իրականացվում են ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ` ասֆալտապատում, գծանշում, անվտանգության տարրերի ապահովում։
Կապալառու կազմակերպությունն է «Արհովշին» ընկերությունը։
Աշխատանքները կատարվում են Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Ծրագրի շրջանակներում այս տարի համանման աշխատանքներ են կատարվել նաև Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների վթարավտանգ կետերում։
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
26 Հոկտեմբեր, 2021 03:41
1977
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում
23 Հուլիս, 2026 19:41
Ողբերգական վթար Երևան-Սևան-Իջևան ճանապարհին
18 Հուլիս, 2026 11:10
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժած
03 Մայիս, 2026 20:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
01 Նոյեմբեր, 2026 10:20
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30 Հոկտեմբեր, 2026 09:57
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթացքի մեջ է
28 Հոկտեմբեր, 2026 10:22