
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձել է ամանորյա արձակուրդների հետեւանքներին:
«Շատ կարևոր խնդիր է գիտակցության առումով՝ մենք ուր ենք գնում, ինչ ենք ուզում, ինչպիսի երկիր ենք ուզում, որովհետև հանգստյան օրերին Հայաստանի կողմից ոչ մի կոմունիկացիա քաղաքակիրթ աշխարհի հետ այդ օրերին չի ստացվում։ Մենք դրա արդյունքում շատ մեծ կորուստներ ենք ունենում։ Հարգելի Էլինար Վարդանյան, Հայաստանի Հանրապետությունում չկա 10 հազար մահճակալ, եթե 5000 մահճակալ չաշխատի, ապա սա չնչին գումարների հարց է՝ համեմատած այն արդյունքի, այն մեծ ծավալների, այն տրանսֆերների հետ, որոնք պետք է իրականացվեն այլ երկրների հետ, դրա համեմատ մի քանի մահճակալը կազմում է ուղղակի 0,0001%։ Ավելի կարևոր բան ասեմ, դրանք շուտ սկսվում են ամրագրվել ՀՀ քաղաքացիների կողմից, իսկ տուրիստական ինստիտուցիոնալ կառույցները չեն կարողանում, որովհետև ՀՀ քաղաքացին վճարում է առձեռն, իսկ տուրիստականներում կատարում են փոխանցումներ։ Ճիշտ է, եթե օրենքը ընդունենք՝ այդ արդյունքը չենք ունենա, բայց տարիների ընթացքում կունենանք մեծ արդյունք։ Մի շատ կարեւոր բան. այն քննարկումները, որ մենք այսօր արեցինք այս օրենքի հետ կապված, կրթված մարդիկ, որոնք որ լուրջ կրթություն ունեն, արտաքին աշխարհի, բիզնեսի, սոցիալական խնդիրների մասին պատկերացում ունեն, մեր մասին շատ վատ կարծիք կկազմեն՝ այս ի՞նչ ԱԺ է, որ այս կարգի քննարկումներ են լինում։ Մենք ինչ ենք ուզում։ Մենք ուր ենք ուզում գնանք։ Մենք լավ գիտենք՝ մարդը մեկ-երկու օր մնում է տանը, արդեն չի իմանում ինչ անի, 7 օր մնում ենք` չենք աշխատում, ոչ մի համակարգ չէր գործում»,- այսօր ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ նշեց Խաչատուր Սուքիասյանը։