Դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու մի շարք համայնքներում, այդ թվում՝ Վեդիում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է համայնքում առաջադրել Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածությունը։ Բացի այն, որ Սարգսյանը հանդիսանում է ՔՊ-ի հնաբնակներից և հիմնադիր անդամներից մեկը, այս որոշման հիմքում ընկած է մեկ այլ գործոն ևս։

Քանի որ Վեդիում մեծաթիվ են ծնունդով մարտունեցիները, իսկ Գարիկ Սարգսյանը ևս իր հերթին ծնունդով մարտունեցի է, իշխանության կողմից հաշվենկատ քայլ է իրականացվել Սարգսյանի թեկնածության առաջադրմամբ։ Այս կերպ իշխանությունը փորձում է հավակնել ավելի մեծ քանակությամբ ձայների՝ օգտագործելով Գարիկ Սարգսյանի՝ ծնունդով մարտունեցի լինելը։

Բացի այդ՝ չմոռանանք, որ Սարգսյանը եղել է և՛ համայնքապետ, և՛ մարզպետ ու քաջատեղյակ է արարատցիների խնդիրներին, ուստի կարելի է արձանագրել, որ իշխող ուժի որոշումն այս հարցով արդարացված է։

234